Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գտնվող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ցանկանում են հայրենիք վերադառնալ, սակայն նրանք իրենց մեքենաներով են եւ դա չեն կարող անել չարթերային չվերթներով: Այս մասին հուլիսի 16-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:

Մարուքյանը, մասնավորապես Ավինյանին դիմեց խնդրանքով՝ վրացի գործընկերների հետ խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնել, բանակցություններ վարել, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել Վրաստանի տարածք մտնել իրենց ավտոմեքենաներով եւ գալ հայրենիք: