20 ամիս անց առաջին անգամ Բրյուսելում անցկացվել են առաջին ուղիղ բանակցությունները Սերբիայի եւ Կոսովոյի քաղաքական գործիչների միջեւ, որոնք անցկացվել են Եվրամիության միջնորդությամբ: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ ակնկալում է, որ բանակցությունները կնպաստեն Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, փոխանցում է DW-ն։

Բրյուսելում, մասնավորապես, հանդիպել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին, ովքեր արդեն շփվել էին միմյանց հետ հուլիսի 10-ին տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ընթացքում:

Ըստ ԵՄ՝ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսության հարցերով հանձնակատար Միրոսլավ Լայչակի՝ Բրյուսելի բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, խոսքը տնտեսական համագործակցության եւ 1990-ականների մարտերի ընթացքում անհայտ կորած երկու կողմերի մարդկանց ճակատագրի մասին էր: Հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Բրյուսելում:

Հուլիսի 10-ի տեղի էին ունեցել Կոսովոյի Հանրապետության եւ Սերբիայի միջեւ առաջին ուղիղ բանակցությունները 2018-ի նոյեմբերից ի վեր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ֆորմատով կողմերի մտերմացմանը չհանգեցրեց։