Ադրբեջանի իշխանությունները մտադիր են եւս երկու շաբաթով կերկարաձգեն կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված խիստ կարանտինը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, տնտեսական հարցերով եւ նորարարական զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

«Խիստ կարանտինի շնորհիվ մեզ հաջողվեց կանխել կորոնավիրուսային վարակի արագ տարածումը: Սա վկայում է կարանտինի արդյունավետության մասին: Ուստի մենք նախատեսում ենք եւս 2 շաբաթով երկարաձգել խիստ կարանտին: Մենք ստիպված ենք գնալ դրան»,- ասել է Մովսումովը AzTV պետական ​​հեռուստաալիքի եթերում:

Ընդ որում, նա հույս է հայտնել, որ վարակվածների թիվը նվազման միտումը կշարունակվի:

Մինչեւ օգոստոսի 1-ն Ադրբեջանում հատուկ կարանտին է գործում կորոնավիրուսի պատճառով: Ընդ որում, երկրի 16 քաղաքներում եւ մարզերում մինչև հուլիսի 20-ը գործում է խիստ կարանտին, որն ուղեկցվում է զգալի սահմանափակումներով բիզնեսի եւ բնակչության համար:

COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հուլիսի 16-ի դրությամբ 26.165 հազար է կազմում, բուժվածների թիվը 17.256 հազար է, 334 մարդ մահացել է: