Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Ուազ» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) եւ «Lada Priora» (վարորդ՝ Էդուարդ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից։

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հովհաննես Մ․-ին ցուցաբերել են առաջին օգնություն։ Հովհաննես Մ․-ն,  մյուս ուղեւոր Արմեն Մ․-ն եւ վարորդ Էդուարդ Ա․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: