Ռուսաստանը դեմ է ՄԱԿ-ի զեկույցին` Սիրիային զենք առաքելու էմբարգոն Իրանի կողմից խախտելու մասին: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են մի քանի արեւմտյան դիվանագետներ:
«Ակնհայտ է, որ դա Բաշար Ասադին պաշտպանելու փորձ է, ով հայտնվել է միջազգային հանրության ուժեղ ճնշման տակ հակակառավարական ցույցերի բռնի ցրման պատճառով»,- ասել է դիվանագետներից մեկը:
Զեդկույցում ասվում է, որ Իրանը պարբերաբար խախտում է էմբարգոն` զենք առաքելով Սիրիային, որը հետո հայտնվում է Լիբանանի տարածքում եւ պաղեստինցիների ձեռքին: Ըստ զեկույցի` Իրանը շարունակում է ատոմային ծրագիրը` չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Զեկույցի նախորդ հրապարակումը ձախողվել էր, քանի որ Չինաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը դեմ էին արտահայտվել:





























