Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը մայիսի 8-14--ին հրադադարի ռեժիմը խախտել է 450 անգամ:

Համաձայն ԼՂՀ Պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1700 փամփուշտ:

Մայիսի 11-ին շփման գծում ադրբեջանցիների արձակած գնդակից զոհվել էր 35-ամյա խաղաղ բնակիչ, տրակտորիստ Արայիկ Բալասանյանը։ Երիտասարդը վախճանվել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Պաշտպանական բանակի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը մարել է: