ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կիրակի այցելել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:

Նա հանդիպել է Մուամար Քադաֆիի կառավարության արտգործնախարարի եւ առաջնորդին հավատարիմ ցեղախմբերի առանորդների հետ: Աբդուլ Իլահ ալ-Հաթիբին չի հաջողվել հանդիպել Քադաֆիի հետ:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, բանակցություններում բանագնացը պահանջել է դադարեցնել կրակը, եւ թույլատրել մարդասիական օգնություն հասցնել քադաֆիստների կողմից շրջափակված քաղաքներ: