Մեքսիկայի արտգործնախարար Պատրիսիա Էսպինոսան անսպասելի առաջարկել է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը, ավելացնել ոչ մշտական անդամների թիվը եւ նրանց հնարավորություն ընձեռել ընտրվել երկրորդ ժամկետով:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 15 անդամ` 5 մշտական եւ 10 ոչ մշտական, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Ոչ մշտական անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով եւ վերընտրվելու իրավունք չունեն:

Մշտական անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: 10 ոչ մշտական անդամներից հինգը Աֆրիկայից եւ Ասիայից են, մեկը` Արեւելյան Եվրոպայից, երկուսը` Արեւմտյան Եվրոպայից, եւս երկուսը` Լատինական Ամերիկայից: