Հայաստանի համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիային զսպող միակ ռուսական գործոնն աշխատի: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխանի լրագրողի դիտողությանն այն մասին, որ Էրդողանը վրդովմունք ունի Վաշինգտոնի եւ Բրյուսելի նկատմամբ այն բանի համար, որ Թուրքիային անընդհատ խոստանում եւ չեն կարողանում ընդունել Եվրամիություն, Քոչարյանը նկատել է, որ «նրանք վաղուց են հրաժարվել, այդ քաղցրաբլիթն այլեւս չի աշխատում, իսկ մտրակն արդեն չի հասնում: Սա է իրավիճակը: Եվ հետո, երբ այդքան պինդ, ուժեղ պապը մարազմատիկ է դառնում, թոռները դադարում են լսել նրան: Դա կարող է լինել կյանքի պատմություն` ինչ-որ միջազգային գործերի հետ էքստրապոլյացիայի մեջ»:
«ԱՄՆ-ի մասի՞ն եք խոսում»,- հստակեցրել է լրագրողը: «Էքստրապոլյացիայի մեջ, եթե մենք իրավիճակը պրոյեկտենք ընթացիկ իրադարձություններին: Ուստի մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Թուրքիային զսպող միակ գործոնը` ռուսական գործոնը, աշխատի, քանի որ, կրկնում եմ, դա մեզ համար էքզիստենցիալ սպառնալիք է»,- շեշտել է նախկին նախագահը:











