ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուլիսի 7-ին Ժնեւում հանդիպում կունենա Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Դերվիշ Էրօղլուի` Կիպրոսի բաժանված հատվածների ղեկավարների հետ:
Խրիստոֆիասն ու Էրօղլուն արդեն հանդիպել են ավելի քան 90 անգամ, ինչ ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններ էին սկսվել 2008թ.` երկհամայնք երկրի միացյալ դաշնային կառավարություն ստեղծելու նպատակով:
ՄԱԿ-ը Կիպրոսում մոտ հազար խաղաղարարներ ունի:
Կիպրոսը բաժանվել է երկու մասի 1974թ.: Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան ներխուժեց կղզի, եւ ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:



























