Վիեննայում մայիսի 24-ին Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում Կանանց խորհրդի (UNWG) համար կազմակերպել է «հայկական առավոտ»: Միջոցառմանը ներկա են եղել Կանանց խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի գործակալություններում աշխատող կանայք, կին դիվանագետներ եւ դիվանագետների կանայք:
Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչի տիկին Անահիտ Հովակիմյանը, որին հետեւել է Հայաստանի մասին պատմամշակութային ֆիլմի ցուցադրումը: Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես են եկել պատանի հայ երաժիշտներ:
ՄԱԿ-ում Կանանց խորհուրդը հայտնել է, որ ընտրել է Հայաստանի կողմից 2011 թվականի համար ներկայացված Ալավերդու N 2 միջնակարգ դպրոցի մարզադաշտի եւ խոհանոցի վերանորոգման ծրագիրը:



























