Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 29-ից հունիսի 3-ն աշխատանքային այցով ժամանում է ԱՄՆ:

Այցի ընթացքում Մամեդյարովը ելույթ կունենա ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում`  իսլամական կոնֆերանսի կազմակերպության դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Արաբական երկրների լիգայի եւ ՄԱԿ-ի ասիական երկրների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, այցի ընթացքում Մամեդյարովը Վաշինգթոնում կհանդիպի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Բուկինգյան ինստիտուտի ԱՄՆ եւ Եվրոպայի կենտրոնի տնօրենի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: