Մինսկում հունիսի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների Կոմիտեի նիստը` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի գլխավորությամբ:
ՀԱՊԿ-ի քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների Կոմիտեի նիստերի ժամանակ կքննարկվեն միջազգային իրավիճակի զարգացումներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման վրա, նաեւ ՀԱՊԿ-ՄԱԿ համատեղ ձեւաչափով խաղաղապահ գործունեության հեռանկարները:
ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: 2004-ից ՀԱՊԿ-ն դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:



























