ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել շուտափույթ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
«Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորում, եւ այդ ուղղությամբ արդյունքներ են ակնկալվում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:




























