Միգրացիայի միջազգային կազմակերպության (Intenational Organization for Migration) օժանդակությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր` հունիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում «Հայաստանում ականազերծման գործողության ազգային քաղաքացիական ծրագրի նախագծման» թեմայով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում Պաշպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը նշել է Հայաստանում մարդասիրական ականազերծման ազգային ծրագիր ունենալու արդիականությունը` կարեւորելով միջազգային համագործակցության  արդյունքում ակնկալվող բազմակողմ օժանդակությունը կենտրոնի հետագա աշխատանքներին:

Քննարկման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են կենտրոնի առաջնային խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ, որոնք վերաբերում էին ազգային ականազերծման գործողությունների չափորոշիչների ընդունմանը, կասկածելի ականապատ տարածքների նոր հետազոտության անցկացմանը եւ դրա հիման վրա ազգային ականազերծման հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը եւ այլ հարցեր:

Քննարկմանը մասնակցել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» խորհրդի նախագահ, ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը, նույն Կենտրոնի խորհրդի անդամները եւ տնօրենը, Միջազգային վստահության հիմնադրամի(International Trust  Fund), Ականազերծման գործուղության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action), ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: