Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգում Սովսպորտի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստան – Ռուսաստան խաղը ծախելու մեջ մեղադրած թերթը կարդում են միայն այդ թերթի աշխատակիցներն ու նրանց կանայք: Հայրապետյանը նշել է, որ վաղվա խաղից առաջ Հայաստանում աժիոտաժը շատ մեծ է:
-Թող բարձրագոչ լինի, բայց երբ հավաքվում է երկրի հավաքականը` ամբողջ Հայաստանը ֆուտբոլով է հիվանդանում: Նույնիսկ, եթե մենք չխաղայինք Ռուսաստանի հետ, միեւնույնն է` երկրպագուներն ու լրագրողները կքննարկեին առաջիկա հանդիպումը:
-Երեւանի խաղից առաջ այդ քննարկումները վերածվեցին մեղադրանքների. իբր Հայաստանի հավաքականը համաձայն է պարտվել ռուսներին:
-Հիմա այդպիսի բան ոչ ոքի չի գրում եւ չի գրի: Հայտնի մարդկանց, նույն ֆուտբոլիստների շուրջը միշտ կա դեղին մամուլ: Վստահեցնում եմ ձեզ` այն թերթը, որը մեզ մեղադրում էր հանդիպումը ծախելու մեջ, կարդում են միայն դրա աշխատակիցներն ու նրանց կանայք: Պարզապես, մենք խաղում ենք ազնիվ, բոլորը կարող էին համոզվել դրանում ստադիոնում:




























