Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության կողմից Աբխազիայի ճանաչումը կասկածի տակ դնելու կապակցությամբ Աբխազիայի ԱԳՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ։
Աբխազիայի ճանաչման փաստն այդ երկրի կողմից հաստատված է փաստաթղթերով, որոնց տակ ստորագրել են երկու երկրների վարչապետերը, հունիսի 3-ին հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար Մաքսիմ Գվանջիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ հունիսի 3-ին ՄԱԿ-ում Վանուատուի ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը հերքել էր տեղեկատվությունն այն մասին, որ իր երկիրը ճանաչել է Աբխազիան։ Գվանջիան ենթադրել է, որ Վանուատուի դեսպանը տեղյակ չէ իրավիճակից։
Տեղեկացնենք, որ Աբխազիան մինչ այժմ ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն։




























