ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մտադիր է պաշտոնավարել նաեւ երկրորդ ժամկետում: Առաջիկա մի քանի օրվա ընթացքում նա պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Հունիսի 6 –ին, ըստ ՄԱԿ-ի աղբյուրների, Պան Կի Մունը հանդիպում կունենա «Ասիական խմբի» երկրների դեսպանների հետ, որից հետո կհայտարարի  երկրորդ ժամկետում առաջադրվելու իր մտադրության մասին:

Հիշեցնենք, որ դեռեւս  2011թ. մարտին Պան Կի Մունի թեկնածությունը խոստացել էին պաշտպանել Անվտանգության խորհրդի մշտական բոլոր հինգ անդամները` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Չնայած որ գլխավոր քարտուղարին պաշտոնապես ընտրում է Գլխավոր վեհաժողովը, սակայն հարցի վերաբերյալ որոշումը գործնականորեն կախված է ԱԽ մշտական անդամների դիրքորոշումից: