ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը պաշտոնապես առաջարկել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին երկրորդ անգամ պաշտպանել իր թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, հաղորդում է Ռոյթերը:
«Իմ պաշոտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ ես համարաձակվում են իմ անունը ներկայացնել Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանը` երկրորդ ժամկետում հաստատվելու համար «, - նշվում է Պան Կի Մունի` ՄԱԿ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչ Նելսոն Մեսոնին ուղղված նամակում: Գաբոնը հունիսին նախագահում է Անվտանգության խորհրդում:




























