ՄԱԿ-ը համացանց ազատ մուտքի իրավունքը դասել է մարդու հիմնարար իրավունքների շարքին: Կազմակերպության նիստում ներկայացված զեկույցում ասվում է, որ համացանցը «մարդու մի շարք իրավունքների իրացման, անհավասարության դեմ պայքարի եւ առաջընթացի զարգացման անկախ գործիք է»:
ՄԱԿ-ի զեկույցը հանդես է գալիս բոլոր ժողովրդավարական հասարակություններում համացանցի` որպես հաղորդակցության անքակտելի պլատֆորմի ազատ օգագործման օգտին: Նաեւ նշվում է, թե ինչպիսի թշնամի է նա ներկայանում պաշտոնյաների համար:
«Համացանցի հսկայական ներուժն ու առավելությունը տեղեկատվության փոխանակման արագության, մատչելիության եւ անանուն լինելու մեջ է: Միաժամանակ այդ հատկանիշները... վախ են սերմանում կառավարությունների մեջ», –նշվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները որպես ասվածի հաստատում նշում են արաբական երկրներում Twitter եւ Facebook մուտքի սահմանափակման, Wikileaks-ի հիմնադիր Ասանժի քրեական հետապնդման մասին:




























