Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Լամբերտո Զանյերը պաշտոնապես դարձել է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու: 10 օրվա ընթացքում գործելու է այսպես կոչված «լռության ընթացակարգը»: Եթե մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը ԵԱՀԿ անդամ պետություններից որեւէ մեկը դեմ չարտահայտվի նրա թեկնածությանը, նրա նշանակումը կկայանա:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը երեք տարի է եւ կարող է երկարաձգվել մեկ անգամ: Այժմ պաշտոնը զբաղեցնում է Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, ում մանդատը սպառվում է հունիսի 30-ին: Զանյերից բացի պաշտոնին հավակնում էին նաեւ Շոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասնիկը եւ թուրք դիվանագետ Էրսին Էրչինը: