Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։

English ⬇️ Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ English...

Опубликовано ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Вторник, 26 января 2021 г.