Համազարկային կրակի համակարգերում հավասարակշռության հաստատումը եւս մեկ անգամ վկայում է, որ պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում նվազում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ազդում ռազմական հավասարակշռության վրա տեղեկատվությունը, որ Հայաստանն ունի համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, փորձագետը նշել է, թե տեղեկությունը նոր է հայտնի դարձել: Ըստ փորձագետի, Հայաստանն ունի նաեւ «Սկատ» հրթիռներ, որոնք թույլ են տալիս խոցել օբյեկտներ նաեւ Բաքվում:

Ըստ փորձագետի, կան եւ այլ համակարգեր, եւ ակնհայտ է, որ առկա տեղեկատվությունը վկայում է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում այնքան են անցավ չի լինելու: