Բանակի եւ իշխանության միջեւ դիմակայություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը:

Նա պարզաբանեց, որ «եթե հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցում է իշխանությանը», ապա բանակում պետք է նույն պատկերը լինի: Թե ինչն է նրան թույլ տվել եզրակացնել, թե, իբր, «հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցում է իշխանությանը», վերջինս չի հստակեցրել:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանն այն մասին, որ եթե իշխանությունը կարողանար նույն հաջողությամբ մոբիլիզացնել մարդկանց, ինչպես դա արեց երեկ հանրահավաքի հրավիրելու համար, Սիմոնյանը վստահեցրեց, որ Օհանյանը պետք է տեսնի հանրահավքների եւ մոբիլիզացման միջեւ տարբերությունը: «Մենք մարդկանց պակասի խնդիրն չենք ունեցել, խնդիրները եղել են ռազմական բնույթի, դրանք պայմանավորված էին անհավասար տեխնոլոգիական հնարավորություններով այն երկրների հետ, որոնց դեմ պատերազմը վարվում էր»,-վստահեցրեց Սիմոնյանը: