Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ոչնչացված «Ֆուկուսիմա» ատոմակայանից մաքրված ռադիոակտիվ ջուրը երկու տարվա ընթացքում լցնել Խաղաղ օվկիանոս, հայտնում է AP-ը:

Որոշումն ընդունվել է նախարարների խորհրդի նիստում, որոնք ջրի արտահոսքը օվկիանոս լավագույն տարբերակ են համարել:

Կուտակված ջուրը 2011 թվականից Ֆուկուսիմայի գործարանում պահվում էր ռեզերվուարների մեջ, երբ հզոր երկրաշարժը եւ ցունամին վնասեցին ռեակտորները՝ աղտոտելով դրանք հովացնող ջուրը: Գործարանի պահեստային հզորությունը կլրացվի հաջորդ տարվա վերջին: