Մասնագիտական քաղաքական թրոլինգը շարունակում է բարգավաճող ընդհատակյա արդյունաբերություն մնալ ամբողջ աշխարհում՝ չնայած խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ջանքերին, գրում է Axios-ը:

Ինտերնետում ապատեղեկատվության համակարգված ջանքերը կառավարություններին եւ քաղաքական գործիչներին առաջարկում են մրցակիցներին չեզոքացնելու արագ եւ էժան միջոց: Նրանք պատրաստ են վճարել այն մարդկանց, որոնք սովորաբար ցանկանում են աշխատել զարգացող երկրներում:

«Սա ապատեղեկատվության ավելի բարդ գործիք է»,- ասել է տեղեկատվական անվտանգության գլխավոր սպա եւ CybelAngel-ի կիբեռգործողությունների փոխնախագահ Թոդ Քերոլը:

Անցյալ շաբաթ Facebook-ը հայտնել էր, որ Ալբանիայում թրոլների հսկայական ֆերմա է հայտնաբերել՝ կապված իրանական զինված խմբավորման հետ: