Նախկին վարչապետ եւ Քուվեյթի իշխող ընտանիքի անդամ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Սաբահը կկալանավորվի ռազմական միջոցների ենթադրյալ աննպատակ օգտագործման հետ կապված, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Al Rai եւ Al Jarida թերթերը հայտնում են, որ Շեյխ Ջաբերն ու պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար շեյխ Խալիդ ալ-Ջարրահ ալ-Սաբահը հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները: Դատարանը մերժել է շեյխ Խալիդին ազատելու խնդրանքը:

Թերթերը հայտնել են, որ դատարանը որոշում է կայացրել նաեւ արգելել գործի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ պաշտպանական հայցի հիման վրա: Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին:

Կառավարության ներկայացուցիչը չի կարողացել մեկնաբանել դատարանի վճիռը:

2019-ին վարչապետ շեյխ Ջաբերը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2011 թվականից:

Այն ժամանակ պաշտպանության նախարար շեյխ Նասեր Սաբահ ալ-Ահմեդը կառավարության հրաժարականից երկու օր անց հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նախարարների կաբինետը լքել է իր պաշտոնը ստանձնելուց առաջ մոտ 240 միլիոն դինարի (790 միլիոն դոլար) ռազմական միջոցների չարաշահումից խուսափելու համար:

Կառավարության հրաժարականից հետո հանգուցյալ էմիրը վերանշանակեց շեյխ Ջաբերին վարչապետի պաշտոնում, բայց նա մերժեց առաջարկը՝ վկայակոչելով իր դեմ լրատվամիջոցների արշավները: Կոռուպցիայի մասին մեղադրանքները հանգեցրին խորհրդարանի առջեւ հասարակության բողոքների ցույցի:

Քուվեյթի ներկայիս վարչապետը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության գերակայությունն է: