30 քաղաքացիական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International եւ Privacy International, ցանկանում են, որպեսզի ԵՄ օրենսդիրներն ամրապնդեն գաղտնիության իրավունքը WhatsApp-ում եւ Skype-ում, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքացիական խմբերը հայտարարել են, որ ԵՄ երկրները ջնջել կամ թուլացրել են որոշ դրույթները, որոնք կպաշտպանեին համացանցի օգտատերերին հսկողությունից եւ մոնիթորինգից՝ լինի դա  cookie ֆայլեր կամ այլ տեխնոլոգիական միջոցներ:

ԵՄ օրենսդիրները պետք է վերականգնեն այդ դրույթները, ասվում է կազմակերպությունների հայտարարության մեջ: