ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցներին եւ ռուսական դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցներին արտաքսելուն պատասխանելու մասին հարցին, ասել է, որ ամեն ինչ կախված է նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ փոխադարձության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել, այդ սկզբունքը հիմնարար է:

Ավելի վաղ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, սահմանափակումների տակ են հայտնվել 32 ֆիզիկական անձինք եւ միավորումներ: