Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը դատապարտել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «միակողմանի» պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հեգեմոնիայի միակողմանի միջոցներ են, որոնց դեմ է ամբողջ համաշխարհային հանրությունը»,-ասել է նա:
Ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Սահմանափակումներն անդրադարձել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Դրանց սահմանման համար հիմքերի շրջանում նշվում են կիբեռոլորտում ՌԴ-ի իբր թշնամական ակտիվություն, ընտրություններում միջամտությունը եւ այլն:





























