Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է «դրական օրակարգ» Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ սկանդալ ծագեց Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
«Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հստակ մտադիր է առաջ տանել դրական օրակարգը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Տարաձայնություններ եղել են եւ կան»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հունաստանը հակված է միջազգային իրավունքի պահպանմանը:





























