Արդեն վեցերորդ օրն է՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգում շարունակվում են ցույցերը՝ կապված աֆրոամերիկացի Դանթե Ռայթի մահվան հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կան ձերբակալվածներ:
Բողոքի ալիքի ֆոնին քաղաքային իշխանությունը շաբաթ գիշերը կրկին պարետային ժամ է սահմանել:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Բրուկլին-Սենտերում ոստիկանները կանգնեցրել էին 20-ամյա Ռայթին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Ձերբակալման փորձի ժամանակ վերջինս փորձել է նստել մեքենան եւ թաքնվել, ոստիկաններից մեկը կրակել է նրա վրա: Ռայթին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա տեղում մահացել է: Ոստիկանությունում հայտարարել են, որ Ռայթի մահը եղել է ոստիկանության աշխատակցի սխալի հետեւանքը:




























