Տերենիֆե կղզում (Կանարյան կղզիներ) Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է արհեստանոց, որտեղ 3D-տպիչով զենք էր պատրաստվում:
Տեղի ունեցածի առնչությամբ բերման է ենթարկվել մեկ մարդ, որին մեղադրանք է առաջադրվել զենք եւ պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Խուզարկության ժամանակ բռնագրավվել է երկու 3D-տպիչ, ինչպես նաեւ պարկուճներ, խլացուցիչներ, կարաբին, զենքի համար նախատեսված տարբեր մասեր եւ պահեստամասեր: Բացի այդ, հայտնաբերվել է երկու էլեկտրաշոքեր, հինգ դանակ, թուր, պայթուցիկ պատրաստելու համար նյութեր, սվաստիկայով զենքի պատյան: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երեք տասնյակ գիրք զենք եւ պայթուցիկներ պատրաստելու մասին, 3D-տպիչով զենքի տպարան, քաղաքում պատերազմելու մասին դասագիրք եւ այլ իրեր:
Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում հայտնաբերված արհեստանոցը երկրում այդպիսի առաջին բացահայտումն է, ասված է Ազգային ոստիկանության հաղորդագրության մեջ:





























