Ռուսաստանն ավելի քան 150 000 զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի եւ Ղրիմի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից  հետո, հաղորդում է Reuters-ը:

«Հետագա էսկալացիայի ռիսկն ակնհայտ է»,-ասել է նա՝ հրաժարվելով նշել այդ տեղեկության աղբյուրը:

Տվյալ պահին, Բորելի խոսքով, որեւէ նոր տնտեսական պատժամիջոց կամ ռուս դիվանագետների արտաքսում չի ծրագրվում՝ չնայած նրան, որ Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժն ավելանում է: