Երկուշաբթի ատենակալների կոլեգիային չի հաջողվել դատավճիռ կայացնել Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) կայացած դատավարությանը նախկին ոստիկան Ոստիկան Դերեկ Շավինի գործով, ով մեղադրվում է սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տեղական Star Tribune թերթի փոխանցմամբ՝ժյուրին ավարտել է գործի քննարկումը, որը սկսվել էր մի քանի ժամ առաջ, այն կշարունակվի երեքշաբթի օրը: Ժյուրիի անդամները գիշերելու են հյուրանոցում: Որոշումը պետք է կայացվի միաձայն: Ժամանակային որեւէ սահմանափակում դրա համար նախատեսված չէ:

Աղմկահարույց դատավարությունը Մինեապոլիսում սկսվել էր մարտի 8-ին: Անցյալ տարվա մայիսի 25-ին Շովինը Ֆլոյդին ձերբակալելիս խեղդելու հնարք էր կիրառել: Դրանից անմիջապես հետո աֆրոամերիկացին մահացել էր: Մայիսի 26-ին Շովինը եւ իրավապահ մարմինների երեք այլ աշխատակից, ովքեր մասնակցել էին Ֆլոյդի ձերբակալությանը, հեռացվեցեցին աշխատանքից:

Հանցագործություններից ամենալուրջը, որի համար մեղադրվում է նախկին ոստիկանը, երկրորդ կարգի սպանությունն է: Եթե Շովինը մեղավոր ճանաչվի, ապա կարող է դատապարտվել մինչեւ 40 տարի ժամկետով ազատազրկման:

Որոշ փորձագետների կարծիքով՝ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները երբեմն ավելի հակված են արդարացման դատավճռի կայացմանը, եթե դրանց քննարկումը հետաձգվում է: Արագ որոշումը կարող է նշանակել, որ դատավճիռը մեղադրական է:

Ֆլոյդի մահից հետո 2020 թվականին ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր եւ անկարգություններ տեղի ունեցան: Կարգ ու կանոնի հաստատման համար  տեղական իրավապահ մարմիններին միացել էր ԱՄՆ ազգային գվարդիան: Մոտ 40 քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ էր մտցվել: