Պետության նախկին ղեկավարի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնել է ժամանակավոր ռազմական խորհուրդը՝ Չադի նախագահ Իդրիս Դեբիի Իտնոյի որդու՝ Մահամաթ Կակոյի գլխավորությամբ, երեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը:

Վեցերորդ անգամ երկրի նախագահ ընտրված Դեբի Իտնոն մահացել է երեքշաբթի օրը՝ ապստամբների դեմ պայքարում ստացած մարտական վերքերից: Կորպուսային գեներալը Չադը ղեկավարում էր 1990 թվականից: