Ինդոնեզիայի Բալի կղզի ափերի մոտ 53 նավաստիներով սուզանավ է անհետ կորել, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերի հրամանատար Հադի Չախյանտոյին:

Գերմանիայում պատրաստված KRI Nanggala-402 սուզանավը զորավարժություններ էր անցկացնում տորպեդներով, սակայն չի կարողացել հայտնել արդյունքների մասին: Ենթադրվում է, որ այն կորցրել է կապը Բալիից դեպի հյուսիս գրեթե 96 կմ-ի վրա:

Ինդոնեզիան Սինգապուրին եւ Ավստրալիային կոչ է արել օգնել որոնողական աշխատանքներում: