Բեռլինում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ մեկուսացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ, մինչդեռ խորհրդարանը քննարկել է ազգային կառավարությանը լիազորություններ տրամադրելու մասին օրենքը՝ պանդեմիայի երրորդ ալիքի դեմ պայքարի համար, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրենք է մշակել այն բանից հետո, երբ Գերմանիայի 16 դաշնային հողեր հրաժարվել են խիստ միջոցներ ձեռնարկել՝ չնայած վարակման դեպքերի աճին:
Կառավարությանը քննադատել են քաոսային եւ դանդաղ պատվաստման արշավ անցկացնելու մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ կցրի ցույցը, քանի որ շատ մասնակիցներ եղել են առանց դիմակի եւ չեն պահպանել սոցիալական հեռավորություն:
7 մարդ է ձերբակալվել ոստիկանների վրա հարձակումից հետո:




























