Կամբոջայում ոստիկանները կորոնավիրուսային սահմանափակումները խախտողներին պատժում են ռոտանգային փայտով, հաղորդում է Reuters-ը:
Այստեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենացածր ցուցանիշ է նկատվում, սակայն փետրվարին սկսված բռնկումը հանգեցրել է մինչեւ վարակման 7747 եւ մահվան 54 դեպքերի:
Նշվում է, որ փայտով հարվածներն ու ձերբակալությունները կատարվել են կյանքեր փրկելու համար: Ոստիկանության խոսքով՝ բնակչության մեծամասնությունն «աջակցում է» այդ միջոցներին:
Սակայն կամբոջացի իրավապաշտպան խմբերը դատապարտել են փայտերով ծեծն ու ձերբակալությունները՝ հայտարարելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցներ կան:



























