ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցագիր է ուղարկել վերջին F-35 կործանիչների արտադրական ծրագրից բացառման մասին՝ Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պատճառով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրը Պենտագոնում:

Նշվում է, որ ԱՄՆ-ն չեղարկել է F-35-ի արտադրության մասին համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007-ի հունվարին՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ:

Ավելի վաղ Թուրքիան պարտավորվել էր 100 F-35 ինքնաթիռ գնել: Նա նաեւ ներգրավվել է դրանց համար ավելի քան 1000 բաղադրիչների արտադրության մեջ: Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր հանրապետության արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանկը, Թուրքիան շարունակում է արտադրել այդ բաղադրիչները՝ չնայած ԱՄՆ-ն բացառել է նրան այդ նախագծից: