Հայաստանի զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը հունիսի 20-ին տեղակայվել է Մազարի Շարիֆի (Աֆղանստան) ռազմական հենակետում եւ այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն:




























