Խոհանոցային սպասքը, որը բնորոշ է Ֆեսալիայի, Մակեդոնիայի, Բակլանի, ինչպես նաեւ միքենյան սպասքին, որը հայտնաբերվել է Օլիմպոսի շրջանում, ապացուցել է, որ դա բազմամշակութային ավանդույթներ ունեցող շրջան էր, հաղորդում է Planet- today-ը:
Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների պատճառով այդ տարածաշրջանին բնորոշ են միկենյան ավանդույթները: Աղբյուրներին հայտնի է դարձել այդ մասին հիմնականում դամբարանատեղիները հայտնաբերելու եւ բնակավայրերի վերլուծության հիման վրա: Այդ պատկերը համալրելու համար հնագետները որոշել են ուսումնասիրել տեղի խոհանոցային սպասքը, քանի որ այն սովորաբար ավելի պահպանողական է: Անցյալում մարդիկ խնամքով էին վերաբերվում իրերին եւ երկար օգտագործում դրանք, եթե անդամ դրանք դառնում էին հնաոճ:
Գիտնականները նաեւ վերլուծել են նյութերը, որոնցից պատրաստված էին անոթները, որպեսզի պարզեն դրանց ծագումը եւ պատրաստման առանձնահատկությունները: Հետազոտվել են նաեւ սննդի մնացորդները սպասքի ներքին պատերին:
Մ.թ.ա. 1350-1100 թվականների շրջանում Օլիմպոսում հիմնական սնունդն էր խոզի միսն ու բանջարեղենը: Դա ցույց է տվել սննդի մնացորդների հետազոտությունը, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետ համագործակցությամբ:
Սպասքի վերլուծությունն առավել վառ է ցուցադրում տարածաշրջանում այդ ժամանակաշրջանի բազմամշակութայնությունը: Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են խոհանոցային սպասքի երկու տեսակ՝ տեղական կաթսաներ, մանղալներ, որոնք բնորոշ են Մակեդոնիային եւ Բալկաններին, եւ, այսպես կոչված, եռոտանի անոթներ Միքենից:
Կավի բաղադրության ուսումնասիրությունը, որից պատրաստված են անոթները, ցույց են տվել, որ հիմնականում դա տեղական հումք էր, սակայն իրերի որոշ տեսակների համար կավը բերվել էր Ֆեսալիայից: Օլիմպոսի շրջանում ավանդույթների այդպիսի համադրումը գիտնականները բացատրում են առեւտրի խոշոր կենտրոնների մերձակայքում եզակի ռազմավարական դիրքով:





























