Շոտլանդացի հնագետները հայտնաբերել են Օրքնեյան կղզիներում 5 հազար տարեկան մատնահետք, հաղորդում է BBC-ն:
Մատնահետքը հայտնաբերել է հնագետ Ռոյ Թաուերսը, որը հետազոտել է հնագիտական կայանը Օրքնեյան կղզիներում: Այն մնացել էր կավից հնագույն սպասքի վրա:
Համոզվելու համար, որ դա հենց մատնահետք է, գիտնականներն արել են օբյեկտի մի քանի լուսանկար տարբեր անկյուններից: Այնուհետեւ հատուկ ծրագիրը ֆոտոսահմանների հիման վրա ստեղծել է օբյեկտի մանրակրկիտ մոդելը, որը կարելի է լուսավորել բոլոր կողմերից եւ ուշադիր դիտարկել էկրանին: Ստացված պատկերներում հաճախ տեսանելի են մակերեսի դետալները, որոնք անտեսանելի են սովորական դիտման ժամանակ:
Հնագետները հույս ունեն, որ մատնահետքի հետազոտության տվյալները հետագայում թույլ կտան պարզել կավագործի սեռն ու տարիքը:





























