Չինաստանում պատվաստանյութ են մշակում, որն արդյունավետ կլինի նոր տեսակի կորոնավիրուսի տարբեր մուտացիաների դեմ եւ ավելի լավ կպաշտպանի մարդկանց դրա բոլոր տեսակներից: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական ​​կոմիտեի համավարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար, ակադեմիկոս Չժուն Նանշանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Չինաստանում առավել հաճախ օգտագործվում են Sinovac եւ Sinopharm դեղագործական ընկերությունների պատվաստանյութերը, որոնք, օրինակ, արդյունավետ չեն հարավաֆրիկյան շտամի դեմ: «Այժմ մենք ներդնում ենք մեր բոլոր ջանքերը մի դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ, որը կպաշտպանի մուտացված վիրուսից»:

Փորձագետի խոսքով` դեռ դժվար է ասել, թե պատվաստումներից հետո որքան ժամանակ են չինական պատվաստանյութերն ունակ պաշտպանել մարդուն կորոնավիրուսային վարակից: