Apple-ը Walgreens Boots Alliance-ի հետ նոր համագործակցության շրջանակներում աշխատակիցներին հնարավորություն կտա կամավոր պատվաստվել տեխնոլոգիական հսկայի գրասենյակներում:
Apple-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է կայք բացել, որտեղ աշխատակիցները կարող են գրանցվել:
Անցյալ ամիս Apple-ը սկսել էր վճարվով արձակուրդ առաջարկել աշխատակիցներին պատվաստումների համար, ինչպես նաեւ` վճարվող արձակուրդ այն աշխատակիցների համար, ովքեր պատվաստումներից կողմնակի բարդություններ են ունեցել: Այս քայլերով ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հույս ունի հունիսին ավելի շատ աշխատակիցներ վերադարձնել Apple-ի կորպորատիվ գրասենյակներ:
Անցյալ տարի Apple-ը կորոնավիրուսի ախտանիշների դեպքում անսահմանափակ վճարովի արձակուրդ էր առաջարկել իր աշխատակիցներին:





























