Չինաստանն իր առաջին Չորունգ մարսագնացը կոչել է կրակի աստծո անունով: Մարսագնացը գտնվում է Tianwen-1 զոնդի վրա, որը Մարսի ուղեծիր էր ժամանել փետրվարի 24-ին եւ Կարմիր մոլորակի վրա պետք է վայրէջք կատարի մայիսին, հայտնում է AP-ն:

Այն Չինաստանի տիեզերական նապագծերի մի մասն է, որոնք ներառում են անձնակազմով ուղեծրային կայանի արձակումը եւ մարդու վայրէջքը Լուսնի վրա: 2019 թվականը Չինաստանը դարձավ առաջին երկիրը, որը տիեզերական զոնդ ուղարկեց Լուսնի հակառակ կողմ, իսկ դեկտեմբերին լուսնային քարեր հացրեց Երկիր` 1970-ականներից ի վեր առաջին անգամ:

Մարսագնացի անվանումը համընկնում է Մարսի չինական անվանման հետ` «Հո Սին» կամ հրե աստղ, հայտնել է Չինաստանի տիեզերական ազգային վարչությունը: