Հնդկաստանը կրկին համաշխարհային հակառեկորդ է սահմանել մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թվով:

ԱՄՆ իշխանությունները հավելյալ օգնություն կցուցաբերեն Հնդկաստանին այդ երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակի կապացկությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Հնդկաստանի կառավարության հետ եւ պատրաստ է օպերատիվ կերպով տրամադրել հավելյալ աջակցություն այդ երկրի բնակիչներին եւ բուժաշխատողներին: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մանրամասներ չի ներկայացրել:

Հնդկաստանը կրկին համաշխարհային հակառեկորդ է սահմանել մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թվով: Երկիրն արդեն զբաղեցրել էր այդ ցուցանշով առաջատարի դիրքը նախորդ տարվա սեպտեմբերին, երբ հաղորդվում էր 24 ժամում ավելի քան 90 հազար վարակվածի մասին: Այժմ այդ ցուցանիշն էականորեն աճել է. երեք օր շարունակ Հնդկաստանում գրանցվում է ավելի քան 300 հազար վարակված, եւ արդեն երրորդ անգամ անընդմեջ դա համարվում է համաշխարհային հակառեկորդ: Կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահվան դեպքերի թիվը 24 ժամում աճել է 2 624-ով եւ կազմել 189 544 մարդ: