Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը հայտաբերել են անհետացած սուզանավը. անձնակազմի բոլոր 53 անդամները զոհվել են, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անհետացած ինդոնեզական սուզանավի մնացորդները հայտնաբերվել են կիրակի ծովի հատակին Բալի կղզու մերձակայքում. դրա բոլոր 53 անդամները զոհվել են»,-հայտարարել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինդոնեզացի փրկարարները ծովում հայտնաբերել են մի քանի առարկա, որոնք իրենցից ներկայացնում են չորեքշաբթի Բալի կղզու հյուսիսային տարածքում անհետացած դիզելային սուզանավի սարքավորումներ եւ մասեր: Սուզանավը պատկանում էր Ինդոնեզիայի ռազմածովային ուժերին: