Sinopharm չինական դեղագործական ընկերությունը սկսել է COVID-19-ի դեմ իր նոր ռեկոմբինանտ պատվաստանյութի 1-ին եւ 2-րդ փուլի կլինիկական փորձարկումները, գրում է Սինհուան:
Դեղամիջոցը ստեղծվել է Չինաստանի CNBG պետական կենսատեխնոլոգիական կորպորացիայի կողմից, որը Sinopharm-ի դուստր ընկերությունն է կենսաբժշկական հետազոտությունների ոլորտում: Դա COVID-19-ի դեմ թվով երրորդ թեկնածու պատվաստանյութն է, որը մշակվել է CNBG-ի կողմից եւ հաստատվել մարդկանց շրջանում փորձարկումների համար: Համաձայն ընկերության հայտարարության՝ փորձարկումները եղել են ռանդոմիզացված:
CNBG-ի գլխավոր տնօրենի տեղակալ Չժան Յունթաոյի խոսքով՝ ռեկոմբինանտ պատվաստանյութը գենային ինժեներիայի պրոդուկտ է: Ի տարբերություն COVID-19-ի դեմ ինակտիվացված պատվաստանյութերի՝ նոր պատվաստանյութի արտարդության համար անհրաժեշտ չեն լինի բարձր մակարդակի կենսանվտանգության լաբորատորիայի պայմաններ, եւ այն կկարողանա արագորեն անցնել զանգվածային արտադրության: Այն նախատեսված է նաեւ երեք տարեկանից բարձր երեխաների համար:





























