ԱՄՆ սահմանին վարունգների մեջ պահված թմրանյութերի մեծ բեռ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությունից, փոխանցում է «Լենտա»-ն:

Հաղորդվում է, որ մետամֆետամինը հաջողվել է հայտնաբերել Ֆար-Ռեյնոսա կամրջի մոտ, որմ անցնում է Ռիո Գրանդեի վրայով եւ միացնում է Մեքսիկան Միացյալ Նահանգներին: Նշվում է, որ ավելի մանրակրկիտ ստուգման համար սպաները վարունգի առեւտրային խմբաքանակով բեռնատարը կանգնեցրել էին ապրիլի 17-ին: Խուզարկման արդյունքում վարունգների արանքում 114 փաթեթ թմրանյութ էր հայտնաբերվել:

Ընդհանուր 100 կիլոգրամ քաշով խմբաքանակը 4.3 միլիոն դոլար է գնահատվում: Twitter-ի իր էջին ծառայությունը գտածոն որպես «թթու վարունգ» է նկարագրել:

Ստուգելուց հետո վարչությունը առգրավել է թմրանյութեր և ավտոմեքենա: Հետաքննությունը դեռ շարունակվում է:

Ինչպես նշում է New York Post-ը, նման սխեման օգտագործել է թմրաբարոն Խոակին Գուզմանի մեքսիկական «Սինալոա» կարտելը, որը մեր ժամանակների գլխավոր թմրավաճառն է համարվում: Հետաքննությունը շարունակվում է: